HP Prelude Pro Recycle Top Load Midtown պայուսակն ունի հիմնական բաժին, որը համապատասխանում է մինչև 15.6 դյույմ էկրանի անկյունագծով նոութբուքերի չափսերին։ Կայծակաճարմանդով փականը թույլ է տալիս կանխել հափշտակման և պարունակության ընկնելու վտանգը։ Աքսեսուարի տեղափոխումն իրականացվում է բռնակի և ուսագոտու օգնությամբ։
HP Prelude Pro Recycle Top Load Midtown պայուսակը պատրաստված է պոլիեսթերից։ Նյութի մակերեսն աչքի է ընկնում քերծվածքների և մաշվածքների առաջացման նկատմամբ կայունությամբ և բծերը հեշտ մաքրելու հատկությամբ։ Արտադրանքը պաշտպանում է էլեկտրոնային սարքը քերծվածքների առաջացումից և փոշու նստվածքից։ Արտաքին գրպանը ծառայում է գրենական պիտույքների կամ հարակից ծայրամասային սարքերի տեղադրման համար։