Ոճային և էլեգանտ Steba VG 200 գրիլը արագորեն Ձեզանից կդարձնի իսկական խոհարար։ Այս սարքի աշխատանքային սալիկը բաժանված է երկու հատվածի, որոնցից մեկն առանձնանում է հարթ մակերեսով, որը հարմար է բանջարեղենի, տոստերի և բուրգերների պատրաստման համար, իսկ երկրորդը՝ ակոսավոր, որը ստեղծված է մսային և ձկնային սթեյքեր տապակելու համար։ Մթերքների պատրաստման ժամանակի կրճատումը ձեռք է բերվել ներքևի տաքացման շնորհիվ, ընդ որում, չնայած ժամանակային ցածր ծախսերին, Steba VG 200-ն օգտագործում է 2200 Վտ էլեկտրաէներգիա։
Մեկ անգամից Դուք կկարողանաք պատրաստել յուրահատուկ ուտեստների 2 բաժին՝ աշխատանքային սալիկի ընդարձակ մակերեսի շնորհիվ։ Պողպատե ջերմամեկուսացված կորպուսը պահպանում է ջերմությունը սարքի ներսում, իսկ ջերմակայուն պլաստիկից պատրաստված Steba VG 200-ի բռնակները չեն տաքանում նույնիսկ ամենաինտենսիվ տապակման ժամանակ։ Սարքի աղտոտմանը խոչընդոտում է ճարպի և հյութի համար ներկառուցված հատվածը, որն արտադրվում է մթերքներից դրանց պատրաստման ժամանակ։ Steba VG 200-ը հագեցած է ջերմակարգավորիչով, որի միջոցով Դուք ինքներդ կընտրեք տապակման համապատասխան ջերմաստիճանը։