Creative Chat USB լարային ականջակալն ապահովում է համատեղ աշխատանք համակարգիչների և Nintendo Switch/PS4 խաղային կոնսուլների հետ։ Այն օպտիմալացված է կոնֆերանս-հավելվածներում շփման համար՝ Zoom, Microsoft Teams և այլն։ Աղմուկի նվազեցմամբ կոնդենսատորային խոսափողը կտրում է կողմնակի ձայները և երաշխավորում ձայնի փոխանցման ճշգրտությունը։ Այն տեղակայված է շարժական ձողի վրա, ուստի դիրքը կարելի է կարգավորել։ SmartComms Kit երկկողմանի աղմուկի նվազեցման գործառույթը հարմար է բարձրախոսով կապի անհրաժեշտության դեպքում։
40 մմ տրամագծով դինամիկ ճառագայթիչները ձևավորում են հագեցած ձայն 20-20000 Հց հաճախականության տիրույթում։ Գլխակապով վերադիր կառուցվածքը երաշխավորում է էրգոնոմիկ տեղադրություն։ Creative Chat USB ականջակալի միացումը սարքին կատարվում է USB Type-C ինտերֆեյսով լարային մալուխով։