Korting KIT 0272 զտիչն իրենից ներկայացնում է նուրբ մաքրման զտիչ՝ մշակված խոհանոցային օդաքաշ պահարաններում օգտագործելու համար։ Այն համատեղելի է Korting արտադրության օդաքաշ պահարանների հետ և ապահովում է հարմարավետ պայմաններ շրջանառու ռեժիմում դրանց աշխատանքի համար։ Զտիչի հիմքում ընկած է ակտիվացված ածուխը, որն ունի բարձր ադսորբցիոն հատկություններ, ուստի այն անփոխարինելի կլինի սենյակի վատ օդափոխության պայմաններում օգտագործվող օդաքաշ պահարանների համար։
Korting KIT 0272-ը մեկանգամյա օգտագործման է. այն իր վրա է ձգում աղտոտվածության մասնիկներն ու հոտերը, այդ իսկ պատճառով աստիճանաբար կեղտոտվում է և պահանջում փոխարինում։ Շրջանառության ռեժիմի մշտական օգտագործման դեպքում ածխային զտիչի փոխարինումը պետք է իրականացվի 3-6 ամիսը մեկ։ Զտիչի լայնությունը 26.5 սմ է, խորությունը՝ 24 սմ, իսկ բարձրությունը համապատասխանում է 1.8 սմ-ի։