Tefal IXEO QT1511E0 սև գույնի արդուկման համակարգը ներառում է արդուկի սեղան և շոգեհարիչ, սարքավորումը նախատեսված է հագուստի արդուկման և շոգեհարման համար։ 5 բար ճնշման և 45 գ/րոպե ուժգնությամբ գոլորշու մատակարարման շնորհիվ սարքը կկարողանա առանց ավելորդ ջանքերի հեշտությամբ հարթեցնել նույնիսկ մեծ ծալքերն ու ուժեղ կնճիռները։ Արդուկի սեղանը կարող է ֆիքսվել երեք դիրքում և հարմարեցվել ցանկացած տեսակի իրերի համար։ Գոլորշու մատակարարման ուժգնությունը կարելի է հեշտությամբ կարգավորել գործվածքների վրա նուրբ կամ ակտիվ ազդեցության համար։
Tefal IXEO QT1511E0 արդուկման համակարգը կարող է օգտագործվել ուղղահայաց և հորիզոնական դիրքով շոգեհարման համար։ Արդուկն ունի ջերմաստիճանի վերահսկմամբ տաքացող մակերես, նման հիմքն անխոչընդոտ սահում է նյութի վրայով և չի այրում գործվածքը։ Տելեսկոպիկ հենակի շնորհիվ սարքի միջոցով կարելի է հարթեցնել մարդու հասակից բարձր գտնվող իրերը։ Կառուցվածքում նախատեսված է պաշտպանություն նստվածքից, այն հեշտացնում է սարքի խնամքը և կանխում վաղաժամ խափանումը։ Շարժական բլոկը թույլ է տալիս հարթեցնել անկողնային պարագաները կամ պահարանում գտնվող իրերը։ Մոդելում նախատեսված է խոզանակ խիտ գործվածքների մշակման համար։