Ugreen CM300 [70499] արտաքին բոքսը 2.5 դյույմանոց HDD կոշտ սկավառակի կամ ոչ ավելի, քան 10 ՏԲ ծավալով հիբրիդային SSD սկավառակի օգտագործման դեպքում թույլ է տալիս ստեղծել շարժական պահոցային համակարգ՝ տարբեր սարքավորումներին միանալու հնարավորությամբ։ Ալյումինե կառուցվածքը երաշխավորում է դիմացկունություն վնասվածքների նկատմամբ և ջերմության լավ հեռացում՝ կանխելով գերտաքացումը։ Ugreen CM300 բոքսի իրանը բաղկացած է երկու մասից, ինչն ապահովում է հավաքման պարզ գործընթաց՝ առանց լրացուցիչ գործիքների օգտագործման։ Բոքսի հավաքածուում նախատեսված է USB Type-C միակցիչով սինխրոնիզացման մալուխ։