Ugreen CM300 [70498] արտաքին բոքսն ապահովում է կոշտ սկավառակների կլոնավորման, տվյալների վերականգնման և մի շարք այլ առաջադրանքների կատարման հարմարավետություն։ Այն նախատեսում է իրանի ներսում 2.5 դյույմանոց HDD կոշտ սկավառակի կամ ոչ ավելի, քան 6 ՏԲ ծավալով հիբրիդային SSD սկավառակի տեղադրում։ Ալյումինե կառուցվածքը երաշխավորում է դիմացկունություն վնասվածքների նկատմամբ և ջերմության լավ հեռացում՝ կանխելով գերտաքացումը։ Ugreen CM300 բոքսի իրանը բաղկացած է երկու մասից, ինչն ապահովում է հավաքման պարզ գործընթաց՝ առանց լրացուցիչ գործիքների օգտագործման։ Բոքսի հավաքածուում նախատեսված է USB Type-A և USB Type-C միակցիչներով սինխրոնիզացման մալուխ։