Lomond 2100125 ինքնասոսնձվող թուղթը զգալիորեն կհեշտացնի ապրանքների գնապիտակների և պիտակների ստեղծման ու ձևավորման գործընթացը։ Այս բարձրորակ թուղթն ունի 70 գ/մ2 խտություն և կապահովի ձեզ տպագրություն 720 dpi լուծաչափով։ Իսկ սոսնձային հիմքի շնորհիվ դուք կկարողանաք միանգամից փակցնել տպագրված տեղեկությունը անհրաժեշտ օբյեկտի վրա։ Lomond 2100125-ը մատակարարվում է A4 թերթերի ձևաչափով, ինչը շատ հարմար է տպագրության համար։ Յուրաքանչյուր փաթեթը պարունակում է 50 թերթ։
Հիմնականն այն է, որ յուրաքանչյուր A4 թերթ բաժանված է 105x37 միլիմետր չափի միատեսակ հարթ ուղղանկյուն հատվածների։ Յուրաքանչյուր թերթ ունի 16 այդպիսի կպչուն հատվածներ։ Հետևաբար, անհրաժեշտ ապրանքների կամ իրերի ձևավորման գործընթացը կլինի առավելագույնս պարզ։ Ձեզ հարկավոր չի լինի ոչինչ կտրել։ Բավական կլինի միայն սահմանել տպագրության անհրաժեշտ կարգավորումները։ Որակյալ նյութերի շնորհիվ այս թուղթն առանձնանում է գերազանց կպչունությամբ նույնիսկ անհարթ մակերեսի հետ, ինչպես նաև տեքստի հստակ և որակյալ արտացոլմամբ։ Գործնական փայլատ ծածկույթը երկար ժամանակով կպաշտպանի կիրառված տեղեկությունը գունաթափումից։ Այս ինքնասոսնձվող թուղթը հավասարապես լավ է համապատասխանում ինչպես լազերային, այնպես էլ թանաքային տպիչների համար։