HOLBERG HINH 649SBL 2BZ ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է չորս այրիչով։ Աշխատանքային գոտիները հագեցած են Boost ֆունկցիայով։ Տվյալ ֆունկցիայի ակտիվացման դեպքում այրիչների հզորությունը մեծանում է համապատասխանաբար մինչև 2 և 2.6 կՎտ։ Դա հարմար է, երբ անհրաժեշտ է արագ եռացնել կաթը կամ ջուրը, արագ տաքացնել ապուրը, տապակել միսը կամ բանջարեղենը ուժեղ կրակի վրա վոկ ուտեստների համար։
HOLBERG HINH 649SBL 2BZ ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է աշխատանքային գոտու ընդլայնման ֆունկցիայով․ երկու այրիչները կարելի է միավորել մեկի մեջ։ Դա թույլ է տալիս պատրաստել ոչ ստանդարտ չափսերի սպասքով, օրինակ՝ բադամանում։ Հզորության կարգավորման ինը աստիճանները թույլ են տալիս սահմանել օպտիմալ ջերմաստիճան տարբեր ուտեստների համար։ Այրիչների կառավարումը սենսորային է, կոճակները գտնվում են առջևում։ Յուրաքանչյուր տաքացման գոտի հագեցած է անկախ թայմերով մինչև 99 րոպե։ Այն ավտոմատ անջատում է այրիչը սահմանված ժամանակը լրանալուն պես։ Թայմերի անջատումից հետո կհնչի ազդանշան։ Դադարի ֆունկցիան թույլ է տալիս ժամանակավորապես անջատել այրիչի տաքացումը, իսկ այնուհետև վերսկսել աշխատանքը նույն կարգավորումներով։ Կառավարման վահանակի արգելափակման կոճակը պաշտպանում է պատահական միացումից և կարգավորումների փոփոխությունից։