Bosch BGS41POW1 փոշեկուլն ունի անպարկ կառուցվածք, ինչը կազատի աղբով և փոշով լցվելուն զուգընթաց փոշեկուլի պարկեր գնելու և փոխարինելու անհրաժեշտությունից։ Չոր մաքրման ընթացքում ամբողջ աղբը հավաքվում է 2.4 լ ծավալով հատուկ տարայի մեջ, որը կարելի է հեշտությամբ դատարկել և մաքրել կեղտից։ Պտտվող կարգավորիչի շնորհիվ դուք կկարողանաք կարգավորել նախընտրելի ներքաշման հզորությունը՝ ելնելով հատակի ծածկույթի տեսակից և դրա աղտոտվածության աստիճանից։ HEPA հիգիենիկ զտման համակարգը կասեցնում է փոշու և ալերգենների մանրագույն մասնիկները, ինչի շնորհիվ դրանք սարքից դուրս փչվելիս չեն վերադառնում սենյակի օդ։ Խոզանակի հեշտ մաքրման Easy Clean ֆունկցիայի շնորհիվ հեշտանում է սարքի խնամքը։
Bosch BGS41POW1 փոշեկուլը հարմար է շահագործման մեջ մալուխի ավտոմատ փաթաթման և իրանի վրա առկա շարժուն անիվների շնորհիվ։ 7-մետրանոց ցանցային լարը ներքաշման հեռադիտակային խողովակի հետ միասին ապահովում են 10 մ աշխատանքային շառավիղ, ինչը կազատի վարդակները փոխելու անհրաժեշտությունից։