Ալյումինե կորպուսով Samsung Galaxy Fit3 սմարթ-ժամացույցը թույլ է տալիս կառավարել երգացանկը և տեսախցիկը, ինչպես նաև ստանալ ծանուցումներ հավելվածներից և մուտքային զանգերի մասին։ Բավական է ավարտել համաժամեցումը սմարթֆոնի հետ։ Տեղեկությունը ցուցադրվում է 1.6 դյույմանոց AMOLED էկրանին։ Ցանկացած չափսի դաստակին ֆիքսելու համար նախատեսված է սիլիկոնե գոտի։ 107 հատ նախադրված մարզումները ծառայում են ֆիզիկական մարզավիճակը պահպանելու համար՝ առանց մարզասրահ այցելելու։
Samsung Galaxy Fit3 սմարթ-ժամացույցը վերլուծում է անցած քայլերի քանակը, պուլսը, արյան մեջ թթվածնի պարունակությունը, սթրեսի մակարդակը։ Կանացի օրացույցի միջոցով կարելի է հետևել ցիկլին և մուտքագրել տվյալներ ախտանիշների մասին։ Մարտկոցի էներգիան բավարար է ակտիվ ռեժիմում 312 ժամ աշխատանքի համար։ IP68 ստանդարտով պաշտպանությունը կանխում է խոնավության բացասական ազդեցության ռիսկը։