Kitfort КТ-1552 վակուումային փաթեթավորիչն ունի 5 ռեժիմ՝ զոդման, տարաների վակուումացման, պինդ, խոնավ կամ փափուկ մթերքների, ինչպես նաև իմպուլսային ռեժիմ։ Իրանի վրա առկա է միացման և աշխատանքի ընտրված ռեժիմի ցուցիչ։ Զոդման ժամանակ կարի լայնությունը կազմում է 2 մմ։
Kitfort КТ-1552 փաթեթավորիչը հագեցած է էկրանով՝ ծրագրերի կառավարման կոճակներով։ Հավաքածուի մեջ կից տրվում են 5 հատ 12x20 սմ տոպրակ, 5 հատ 20x25 սմ տոպրակ, ինչպես նաև տարաների միացման ճկափող և ցանցին միանալու մալուխ։ 0.6 Բար սեղմման ճնշումը թույլ է տալիս երկարացնել պահպանման ժամկետը և հարմար է կենցաղում գրեթե բոլոր մթերքների վակուումացման համար՝ միս, ձուկ, բանջարեղեն, հաց, ձավարեղեն և մարինացված կիսաֆաբրիկատներ։ Փաթեթավորիչն ունի էլեկտրական հոսանքից պաշտպանության II աստիճան։