Tefal QB522838 խոհանոցային մեքենան օգտակար և հարմարավետ սարք է խոհանոցում, որի օգնությամբ կարելի է մանրացնել, հարել և խառնել մթերքները։ Այն պատրաստված է սև իրանով և տեղադրվում է կայուն հակասահքային ոտիկների վրա։ 1100 Վտ մակարդակի հզորությունը որոշում է սարքի դիմացկունությունը և թույլ է տալիս գլխիկներին արագ պտտվել։ Դրա շնորհիվ մեքենան ավելի արագ է գլուխ հանում աշխատանքից։ Մոդելն աջակցում է գլխիկների մոլորակային պտույտ, որի դեպքում պտտվում են ինչպես գլխիկները, այնպես էլ բուն հարթակը։ Դա արագացնում է աշխատանքը՝ ապահովելով խառնման միատարր և համաչափ արդյունք։
Tefal QB522838-ը համալրված է չժանգոտվող պողպատից պատրաստված 4.6 լ ծավալով թասով։ Թասի վրայի բռնակները թույլ են տալիս այն հարմարավետորեն տեղադրել և հանել։ Հավաքածուի մեջ նախատեսված է 4 գլխիկ, որոնք որոշում են մեքենայի ֆունկցիոնալությունը։ Դրանք են՝ հարիչը, բլենդերը, խմոր հունցելու գլխիկը և բանջարեղեն կտրատող բլոկը, որի վրա ֆիքսվում են բանջարեղենի կտրատման 3 գլխիկներ։ Սարքն աջակցում է իմպուլսային ռեժիմ, 8 արագություն և դրանց կարգավորում պտտվող բռնակի միջոցով։