Մանրացման, կտրատման և խառնման գործառույթներով RAGEX R103-000 խոհանոցային կոմբայնը կարագացնի տարբեր կերակրատեսակների պատրաստումը։ Այն հագեցած է 12 փոխարինվող գլխիկներով։ Սայրերի պտտման արագության կարգավորման համար առաջարկվում է 2 արագություն։ Իմպուլսային ռեժիմը կարճատև դադարների շնորհիվ կանխում է շարժիչի գերբեռնվածությունը պինդ մթերքների և խիտ զանգվածի մշակման ժամանակ։ Սարքը կառավարվում է պտտվող մեխանիզմով։
1.5 լ ծավալով կուժ ունեցող բլենդերի օգնությամբ հարմար է պատրաստել սմուզիներ, կոկտեյլներ, մանկական սնունդ։ 1.2 լ ծավալով մանրացնող պլաստիկ թասն ունի չափիչ սանդղակ և տեղափոխման բռնակ։ Բանջարեղեն կտրատող սարքն առաջարկում է 7 սկավառակային գլխիկներ՝ շերտերով և կտորներով կտրատելու, քերելու, մթերքները մանրացնելու համար։ Սուրճի հատիկները, համեմունքները, ընկուզեղենը մանրացնելու համար նախատեսված է աղացիկ։ Պաշտպանիչ արգելափակման տեխնոլոգիան բացառում է RAGEX R103-000 խոհանոցային կոմբայնի միացումը ոչ ճիշտ հավաքման դեպքում։