Sony SRS-XB13B դյուրակիր բարձրախոսը ներկայացված է ռետինապատ պլաստիկից պատրաստված սև գույնի կոմպակտ կորպուսով և ունի պաշտպանություն IPX7-ին համապատասխան։ Ժապավենի և կորպուսի վրայի տարրերի օգնությամբ բարձրախոսը հարմար է տեղափոխել։ Այն տեղադրվում է մակերևույթին ուղղահայաց՝ ձայնը տարածելով 360 աստիճանով։ Ապահովելով հնչողություն 20-20000 Hz տիրույթում՝ սարքն արտադրում է հզոր, խորը բասեր՝ դրա համար օգտագործելով ձայնի ցրման համար պատասխանատու պրոցեսորը և Extra Bass տեխնոլոգիան։
Պլանշետների և սմարթֆոնների հետ զուգակցման համար Sony SRS-XB13B-ն օգտագործում է Bluetooth տեխնոլոգիա։ Միացման նման եղանակը թույլ է տալիս կառավարել վերարտադրումը և կարգավորել ձայնը հեռակա կարգով։ Կորպուսի վրայի կառավարման տարրերը տեղակայված են ռետինապատ վահանակի վրա։ Ներկառուցված մարտկոցից բարձրախոսը կաշխատի 16 ժամ շարունակ։ Լիցքաթափված մարտկոցի մասին կտեղեկացնի լիցքի ինդիկատորը։