4 անկախ այրիչներով Haier HHX-G64CWW գազօջախը հաճելիորեն կզարմացնի թուջե ցանցի առկայությամբ, որն ապահովում է ցանկացած տրամագծի սպասքի կայունությունը։ Սարքի աշխատանքային մակերեսը պատրաստված է կոփված ապակուց՝ նյութ, որը չի ներծծում յուղի ցայտերը և զանազան կեղտոտվածությունները՝ դրանով իսկ զգալիորեն հեշտացնելով հետագա մաքրման գործընթացը։
Haier HHX-G64CWW մոդելում նախատեսված է բոցի եռակի շարքով մեկ այրիչ, ինչը թույլ է տալիս օգտագործել նույնիսկ առավելագույն տրամագծով սպասք՝ սիրելի խոհարարական ուտեստները պատրաստելու համար։ Սարքի վահանակի վրայի պտտվող անջատիչները կապահովեն ջեռուցման հզորության արագ կարգավորումը։ Իսկ գազ-վերահսկման գործառույթը ժամանակին կդադարեցնի գազի մատակարարումը բոցի մարման դեպքում՝ դրանով իսկ բացառելով արտակարգ իրավիճակների առաջացման վտանգը։