BaByliss 6714Е սև և ոսկեգույն վարսահարդարիչը՝ 2300 W հզորությամբ, ստացել է օդի հոսքի 2 արագություն և ջերմաստիճանի 3 ռեժիմ։ Սա թույլ է տալիս սարքավորումը կարգավորել ցանկացած տիպի մազերի չորացման կամ հարդարման համար։ Սառը օդի մատուցման ռեժիմն օգնում է ֆիքսել սանրվածքի անհրաժեշտ ձևը։ Ջերմաստիճանի վերահսկումը թույլ է տալիս խուսափել գանգուրների գերչորացումից և վնասումից։
BaByliss 6714Е վարսահարդարիչը համալրված է կերամիկական տաքացուցիչ թիթեղներով։ Նման մակերեսը ջերմությունը բաշխում է հավասարաչափ և չի վնասում մազերը։ Ներկառուցված գեներատորը գեներացնում է բացասական լիցքավորված մասնիկներ, որոնք ընկնում են վարսերի վրա և վերացնում էլեկտրաստատիկության էֆեկտը։ 2.8 մ երկարությամբ լարը թույլ է տալիս ազատորեն օգտագործել վարսահարդարիչը՝ անկախ վարդակի դիրքից։ Հանվող ֆիլտրը հեշտացնում է սարքի խնամքը։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է հեշտությամբ հանել և մաքրել փոշուց ու այլ կեղտերից։ Իրանի վրա առկա օղակի օգնությամբ սարքը կարելի է կախել կեռիկից՝ պահպանման հարմարավետության համար։