Dahua DH-IPC-T1E20P-A-0280B լարային IP-տեսախցիկն ապահովում է PoE տեխնոլոգիա և միանում է RJ45 միակցիչի օգնությամբ։ Մոդելը համատեղելի է IPv6 ինտերնետ-պրոտոկոլի հետ։ P2P տեխնոլոգիան թույլ է տալիս նկարահանված տեսանյութն ուղարկել սմարթֆոնին կամ համակարգչին ամպային ծառայության միջոցով։
Dahua DH-IPC-T1E20P-A-0280B IP-տեսախցիկը հագեցած է 2 Մպ CMOS մատրիցով։ Այն երաշխավորում է գունավոր և սև-սպիտակ պատկերի հստակությունը 1920x1080 կետայնությամբ։ 30 կադր/վրկ կադրերի հաճախականությունը թույլ է տալիս տեսանյութում ֆիքսել մանր դետալները։ 3D-DNR, BLC, DWDR, HLC և ROI տեխնոլոգիաներն ուժեղացնում են կոնտրաստայնությունը և բարելավում գույների հագեցվածությունը։ Ուղղահայաց դիտանկյունը կազմում է 55°, հորիզոնականը՝ 99°, իսկ անկյունագծայինը՝ 117°։ Տեսախցիկը կարող է նաև պտտվել 360°-ով և թեքվել 78°-ով։ Գիշերային ժամերին նկարահանման համար նախատեսված է 30 մ հեռահարությամբ ինֆրակարմիր լուսավորություն։