Leef jack 3.5 մմ - 2RCA մալուխը նախատեսված է աուդիոսարքերի միջև անալոգային ազդանշան փոխանցելու համար՝ բարձրախոսներ և այլ ակուստիկ սարքավորումներ միացնելիս։ Այն հագեցած է երկու RCA Male խրոցով և jack 3.5 մմ միակցիչով։ 5 մ երկարության շնորհիվ ապահովվում է հարմարավետ միացում հեռավոր տարածության վրա։ Պղնձե հաղորդիչով ոսկեպատ խրոցները կանխում են ազդանշանի աղավաղումները և ապահովում ստերեո ձևաչափի ձայնային մանրամասների ճշգրիտ փոխանցում։ ՊՎՔ-ից պատրաստված սև գույնի պաշտպանիչ հյուսվածքը պաշտպանում է Leef մալուխի ներքին լարերը վնասվածքներից։