Սև գույնի Cablexpert IEC C13 - CEE 7/4 սնուցման մալուխը թույլ է տալիս էլեկտրասարքերը միացնել 220 V ցանցին։ Այն հագեցած է CEE 7/4 միակցիչով՝ վարդակներին միանալու համար։ Խրոցի L-աձև կառուցվածքն աքսեսուարը հարմար է դարձնում սահմանափակ տարածքում միացնելու համար։ IEC C13-ի միջոցով մալուխը միանում է գրասենյակային և համակարգչային տեխնիկային։ Դրանք են տպիչները, համակարգչային մոնիտորները, վիդեո և աուդիո ապարատուրան, UPS-ները։
0.5 մմ² հատույթով Cablexpert IEC C13 - CEE 7/4-ը նախատեսված է 1.3 կՎտ ծանրաբեռնվածության համար՝ 6 A առավելագույն հոսանքի ուժի դեպքում։ 4.5 մ մալուխի երկարությունը բավարար է վարդակից հեռու գտնվող տեխնիկան միացնելու համար։ Այն պատրաստված է պղնձից, ուստի օժտված է բարձր էլեկտրահաղորդականությամբ, ճկունությամբ և պլաստիկությամբ։ Լարը դիմանում է երկարատև մեխանիկական ծանրաբեռնվածություններին։