Саратов 452 սառնարանը կենցաղային սարք է, որը նախատեսված է սննդամթերքը սառեցնելու կամ այն հովացված վիճակում պահպանելու համար։ Իր ոչ մեծ չափսերի շնորհիվ (89.6x48x60) Саратов 452-ը կդառնա գործնական լուծում հյուրանոցային համարի, գրասենյակի կամ ամառանոցի համար։ Սառնարանային խցիկի տարածքի տարողությունը 99 լ է։ 3 ամուր դարակները կդիմանան նույնիսկ մթերքով ծանր սպասքին։ Դռան 3 բաժանմունքները նախատեսված են այնտեղ ըմպելիքներ տեղադրելու համար, որոնք անհրաժեշտ է հովացնել կամ թողնել պահպանման։
Սառնարանի այս մոդելում 15 լ ծավալով ներկառուցված սառցարանային խցիկի առկայության շնորհիվ կարելի է երկար ժամանակով սառեցված վիճակում պահպանել շուտ փչացող մթերքների անհրաժեշտ քանակությունը։ Саратов 452 սառնարանի կառավարման վահանակը պարզ է և հուսալի։ Պտտվող անջատիչի օգնությամբ դուք ինքնուրույն կարող եք կարգավորել սառնարանի աշխատանքի բոլոր անհրաժեշտ ռեժիմները։