Microsoft Teams հավաստագրում, զբաղվածության ցուցիչ
Քաշ
188 գ
Նկարագրություն
Սև գույնի Jabra Evolve2 40 վերադիր տիպի լարային ականջակալները գլխին ամրանում են պլաստիկ պատյանով պատված մետաղական գլխակալի օգնությամբ։ Այդպիսի կառուցվածքն ապահովում է ականջակալների հուսալի ֆիքսումը գլխին։ Գլխակալը կարելի է կարգավորել կոնկրետ օգտատիրոջ համար։ Ամբուշյուրները պատրաստված են էկոկաշվից և փափուկ փրփուրից. այս նյութերն անվտանգ են, գործադրում են նվազագույն ճնշում և չեն սեղմում գլուխը։ Մոդելն ստացել է պտտվող բաժակներ, ինչը թույլ է տալիս արագ փոխել ճառագայթիչների դիրքը, հեռացնել դրանք ականջից՝ շրջակա ձայները հարմարավետ լսելու համար։ Գործառույթն ակտուալ է զանգերի կենտրոնների կամ աջակցման ծառայությունների աշխատակիցների համար, երբ անհրաժեշտ է շփվել հաճախորդի հետ գծի վրա և միևնույն ժամանակ կապը չկորցնել գործընկերների հետ։
Jabra Evolve2 40 լարային ականջակալները հագեցած են շարժական խոսափողով, որը կարող է փոխել դիրքը մեկ կամ մի քանի հարթություններում՝ հարմարավետ շփման համար։ Մոդելն ստացել է զանգվածեղ բարձրախոսներ և դինամիկ ճառագայթիչներ, դրանք ապահովում են հաճախականությունների լայն տիրույթ և ունակ են ճշգրիտ փոխանցել ձայները տարբեր ժանրերի թրեքներ նվագարկելիս։