Philips CHP2135 ցանցային զտիչը պատրաստված է սև պլաստիկե իրանով։ Ջերմակայուն նյութը չի հալվում և չի դեֆորմացվում բարձր ջերմաստիճանից։ Ցանցային զտիչը հագեցած է երեք ստանդարտ վարդակով։ Բոլորն ունեն հողանցում, որը հեռացնում է ավելորդ լիցքը դեպի հող և պաշտպանում հոսանքահարումից։ 2 մետր երկարությամբ մալուխը թույլ է տալիս տեղադրել Philips CHP2135 ցանցային զտիչը հիմնական վարդակից հեռավորության վրա։ Սարքը ցանցին միանում է ստանդարտ եվրոխրոցով։ Philips CHP2135-ի իրանի վրա կա ստեղն, որը թույլ է տալիս անջատել բոլոր վարդակները միաժամանակ։
Ցանցային զտիչը դիմանում է մինչև 2500 Վտ ծանրաբեռնվածության։ Դա բավարար է մի քանի սարքերի միացման համար՝ հեռուստացույց, համակարգիչ, լիցքավորման սարք և այլն։ Յուրաքանչյուր վարդակ հագեցած է պաշտպանիչ փականով, որպեսզի ներսը չընկնեն օտար առարկաներ։