DEXP FSM-600 մերսող վաննոչկան անհրաժեշտ սարք է ծանր աշխատանքային օրվանից հետո հանգստանալու համար։ Դրա օգնությամբ դուք կկարողանաք հանգստացնել ոտքի վրա աշխատանքից հետո լարված ոտքերը՝ զգալով երկար սպասված թեթևություն և առույգություն։ Կախված մերսման ինտենսիվության ձեր նախասիրություններից՝ դուք կկարողանաք ընտրել տվյալ սարքում նախատեսված աշխատանքային երեք ռեժիմներից մեկը։ Ինչպես նաև օգտատիրոջ ընտրությանն են տրամադրվում մերսման չորս տեսակներ, որոնք կարելի է համակցել միմյանց հետ՝ մեխանիկական, ասեղնաբուժական, պղպջակային և վիբրոմերսում։
DEXP FSM-600 մերսող վաննոչկան հագեցած է չորս մերսող գլանիկներով և երեք տեսակի կցորդներով՝ գնդաձև, խոզանակ-կցորդ և փշերով կցորդ։ Ջրի ջերմաստիճանի պահպանման ֆունկցիայի շնորհիվ, որն իրականացվում է ինֆրակարմիր տաքացման օգնությամբ, դուք ստիպված չեք լինի կտրվել ոտքերի հաճելի մերսումից՝ տաք ջուր ավելացնելու համար։ Ռետինապատ ոտքերի շնորհիվ սարքն աչքի է ընկնում կայունությամբ, որն այնքան անհրաժեշտ է ձեր ոտքերը մերսող գլանիկների վրայով շարժելիս։ Վաննոչկայի խորությունը 12 սմ է։