RED SOLUTION SteakPRO RGM-M815 գրիլը կատարված է սև գույնով։ Ջերմաստիճանի և պատրաստման ժամանակի կառավարումն իրականացվում է բռնակի օգնությամբ։ Դուք կարող եք սահմանել ցանկացած ջերմաստիճան մինչև 230°C։ Գրիլում չկան բաժանված պանելներ, ինչը նշանակում է, որ դուք կկարողանաք պատրաստել սթեյք՝ ամբողջ աշխատանքային մակերևույթի չափով։ Գրիլի կառուցվածքում նախատեսված է բացում 180°-ով, այսինքն՝ դուք հնարավորություն կունենաք դնել և հանել ցանկացած հաստության մսի կտոր։ Չկպչող ծածկույթը հնարավորություն է առանց յուղի օգտագործման պատրաստել ինչպես միս, այնպես էլ բանջարեղեն։ Աշխատանքային մակերևույթի թեքության կարգավորումը կօգնի ձեզ պատրաստման ընթացքում հեռացնել ավելորդ հյութը պատրաստվող կերակրատեսակից։
SteakPRO RGM-M815 գրիլի հզորությունը 2000 Վտ է։ Դա բավարար է կարճ ժամկետներում 5 հոգանոց ընտանիքի համար մսի ասորտի պատրաստելու համար։ Եթե դուք չեք ծրագրում ամբողջ ընտանիքով ամեն օր ուտել տապակած միս կամ ձուկ, ապա ավելի լավ է ընտրել ավելի փոքր հզորությամբ գրիլ։ Առջևի պանելը հագեցած է ուտեստի պատրաստ լինելու ինդիկատորով։ Դա կխնայի ձեր ժամանակը և կարագացնի պատրաստումը։ Քանի որ ամեն անգամ ստուգելու համար գրիլը բացելով՝ դուք նվազեցնում եք սարքի ներսի ջերմաստիճանը, ինչը մեծացնում է ուտեստի պատրաստման ժամանակը։