Xiaomi Smart Camera C300 Dual պտտվող IP տեսախցիկը նկարահանում է սև-սպիտակ և գունավոր տեսանյութ 2304x1296 կետայնությամբ և 25 կադր/վրկ կադրերի հաճախականությամբ։ Տեսախցիկն աշխատում է ներսում՝ -10-+40° ջերմաստիճանային միջակայքում։ Պատկերի բարելավումն իրականացվում է WDR տեխնոլոգիայի շնորհիվ, որն ուժեղացնում է պայծառությունը, կարգավորում հակադրությունը և ճշգրտում գունարտադրությունը։ Նկարահանված տեսանյութերը սեղմվում են մինչև H.265 ձևաչափի, ուստի հետագայում դրանք կարելի է տեղափոխել այլ կրիչների վրա՝ առանց հստակության կորստի։
Պտտվող մեխանիզմի շնորհիվ Xiaomi Smart Camera C300 Dual տեսախցիկն ունի ընդլայնված տարածման անկյուն՝ հորիզոնական 360°, իսկ ուղղահայաց՝ 88°։ Օբյեկտիվի թեքումն ու պտույտը կարելի է կառավարել սմարթֆոնի հավելվածի միջոցով։