Beko BBIR13302BC սև գույնի էլեկտրական ջեռոցն ունի 72 լ ծավալ։ Ներսում նախատեսված է 5 մակարդակ տապակները տեղադրելու համար։ Դա բավարար է միաժամանակ 2-3 կերակրատեսակ պատրաստելու կամ մեծ սպասք տեղադրելու համար։ Այսպիսի մոդելը հարմար է 3-5 հոգանոց ընտանիքի կամ փոքր սրճարանի համար։ Մոդելը ստացել է 12 ռեժիմ։ 3D ծրագիրը ստեղծում է տաք օդի եռաչափ հոսք։ Դա թույլ կտա պատրաստել միաժամանակ երեք մակարդակներում։ Ջեռոցում կարելի է հալեցնել մթերքները, պահպանել ջերմությունը կամ օգտագործել կոնվեկցիան արագ թխելու կամ խորովելու համար։ Գրիլ ռեժիմն օգտագործելիս կարելի է պատրաստել թռչնամիս, միս, բանջարեղեն՝ խրթխրթան կեղևով։ Կարող եք նաև ձեռքով սահմանել ջերմաստիճանը 50°-ից մինչև 280° C տիրույթում։
Beko BBIR13302BC էլեկտրական ջեռոցը հագեցած է տելեսկոպիկ ուղղորդիչներով։ Դրանց շնորհիվ տապակը դուրս է սահում հեշտությամբ, սահուն և գրեթե ամբողջությամբ։ Դա հեշտացնում է ուտեստի վերահսկումը և նվազեցնում այրվածքների ռիսկը։ Դուռը հագեցած է մեղմիչով։ Այն կանխում է դրա պատահական և ուժեղ շրխկոցով փակվելը, պաշտպանում է ապակին վնասվածքներից, իսկ մատները՝ սեղմվելուց։ Ժամանակաչափը թույլ կտա ճշգրտորեն պահպանել պատրաստման ժամանակը։ Ավտոանջատման գործառույթը կանխում է պարունակության գերտաքացումը։ Մաքրման կատալիտիկ տեխնոլոգիան ավտոմատ կերպով հեռացնում է սննդի և ճարպի մնացորդները պատերից՝ ջեռոցը մինչև 180-250° C տաքացնելիս։