Symphony Storm 70i օդի հովացուցիչը ներկայացված է ուղղահայաց մոխրագույն կորպուսով և տեղադրվում է կայուն տակդիրի վրա։ Այն հարմար է 30 մ2 մակերեսով տարածքների համար։ Դրա համար որպես հովացնող նյութ ծառայում է ջուրը, ուստի սարքն անվտանգ է էկոլոգիայի և մարդու առողջության համար։ Հովացման գործընթացը տեղի է ունենում բջջավոր վահանակից ջրի բնական գոլորշիացման արդյունքում։ Օդային զտիչի շնորհիվ սարքն առավել արդյունավետ է հովացնում և մաքրում օդը։
Symphony Storm 70i-ն ունի 70 լ տարողությամբ ռեզերվուար։ Աշխատելիս հովացուցիչն արձակում է ոչ մեծ աղմուկ՝ 65 dB մակարդակում։ Այդպիսի աղմուկը համեմատելի է մարդկանց խոսակցության կամ գրասենյակում թղթերի խշշոցի հետ։ Ավտոմատ շերտավարագույրները լավ են բաշխում օդը։ Սնուցման վթարային անջատման դեպքում ավտոռեստարտի ֆունկցիան վերականգնում է աշխատանքը նախկին կարգավորումներով։ Կորպուսի դիմային մասում տեղադրված է թվային վահանակ՝ սարքի գործառույթների կառավարման կոճակներով։ Կարելի է նաև օգտվել հեռակառավարման վահանակից և հովացուցիչը կառավարել հեռակա կարգով։ Վահանակը պահելու համար կորպուսի վրա կա հատուկ բնիկ։