Սպիտակ գույնի DEEPCOOL AK620 DIGITAL WH պրոցեսորի հովացուցիչը նախատեսված է բազմամիջուկ պրոցեսորների արդյունավետ հովացման համար։ Դրա համար այն հագեցած է 6 պղնձե ջերմային խողովակներով, ալյումինե երկխցիկանի ռադիատորով և երկու 120 մմ օդափոխիչներով։ Նիկելապատ պղնձե հիմքը սերտորեն հպվում է պրոցեսորի կափարիչին, ինչն օգնում է ավելի լավ հեռացնել ջերմությունը։ Հիդրոդինամիկ առանցքակալներով օդափոխիչներն արդյունավետորեն ցրում են ջերմությունը և նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում աշխատում են անաղմուկ։
DEEPCOOL AK620 DIGITAL WH պրոցեսորի հովացուցիչի կառուցվածքում նախատեսված է LCD էկրան, որի վրա ցուցադրվում է ընթացիկ ջերմաստիճանը և դրա կրիտիկական բարձրացման մասին նախազգուշացումը։ ARGB լուսավորության շերտերը տեղակայված են օդափոխիչի իրանի վրա՝ դրանով իսկ ապահովելով ամբողջ սարքի յուրօրինակ տեսքը։ Հովացուցիչի հետ տուփում առկա է մոնտաժային բռնակ, ինչը թույլ կտա այն հուսալիորեն և հեշտությամբ ամրացնել համակարգչի իրանի ներսում։ Հիմնական տեսակի բնիկների (socket) աջակցությունը ենթադրում է հովացուցիչի համատեղելիություն Intel և AMD պրոցեսորների մեծ մասի հետ։