Սպիտակ գույնի TWS ականջակալներ Huawei FreeBuds Neo-ն տեղադրված են հարթաձև կոմպակտ պատյանում, որը կարելի է հեշտությամբ տեղավորել գրպանում։ Յուրաքանչյուր ականջակալ կշռում է ընդամենը 4.8 գ, ինչի շնորհիվ այն գրեթե չի զգացվում ականջում։ Իրանի վրա նախատեսված է մեծ սենսորային հատված՝ հպումներով հարմարավետ և ինտուիտիվ կառավարման համար։ Ականջակալներն ունեն ծանրության հավասարակշռված կենտրոն, որի շնորհիվ ապահովվում է հուսալի ամրացում՝ առանց վազքի, ցատկերի կամ արագ շարժումների ժամանակ պատահական ընկնելու ռիսկի։ Օպտիմալացված ներականջային կառուցվածքը հավասարաչափ բաշխում է ճնշումն ականջում, որպեսզի ականջակալը կրելիս անհարմարություն չզգաք։
TWS ականջակալներ Huawei FreeBuds Neo-ն ապահովում են մաքուր լսում՝ լիարժեք ընկղմման էֆեկտով և առանց կողմնակի ձայների՝ աղմուկի չեղարկման երկալիք ճարտարապետության շնորհիվ։ Երեք խոսափողերից և շրջակա աղմուկի ճնշման համար ոսկրային հաղորդականության տվիչով լրացուցիչ խոսափողից բաղկացած կառուցվածքի շնորհիվ երաշխավորվում է Ձեր ձայնի հստակ հնչողությունը հեռախոսազրույցների ժամանակ։ Մոդելն ապահովում է մինչև 990 Կբիթ/վ արագություն, ինչի շնորհիվ այն հարմար է բարձր թույլատրությամբ աուդիոյի փոխանցման համար։