800 Վտ հզորությամբ արծաթագույն Gorenje T800DS տոստերը կարող է միաժամանակ պատրաստել երկու տոստ, թույլ է տալիս մի քանի րոպեում պատրաստել նախաճաշ կամ հիմք բուտերբրոդի համար։ Մոդելը համալրված է ավտոմատ դուրս մղման համակարգով, այն հեշտացնում է պատրաստի արտադրանքի հասանելիությունը։ Հալեցման ֆունկցիայի շնորհիվ տոստերում կարելի է պատրաստել նույնիսկ սառեցված տոստեր՝ առանց նախնական պատրաստման։ Իսկ տաքացման օպցիայի շնորհիվ կարելի է տաքացնել տարբեր թխվածքներ։ Կառուցվածքում նախատեսված է փշրանքների հավաքման սկուտեղ, որն օգնում է սեղանը մաքուր պահել։
Gorenje T800DS տոստերը կարող է պատրաստել բովման յոթ աստիճանով, դա թույլ կտա ստանալ տարբեր գույնի և հաստության կեղևով հաց։ Հատուկ կոճակի օգնությամբ կարելի է կանգնեցնել բովման գործընթացը ցանկացած պահի։ Իրանի վրա կա լուսային ցուցիչ, դրանով հեշտ է հասկանալ՝ աշխատում է սարքը, թե ոչ։ Կառավարման կոճակները նույնպես լուսավորվում են, և դրանք հեշտ է գտնել մթության մեջ։ Կառուցվածքում նախատեսված է պաշտպանություն գերբեռնվածությունից, այն ավտոմատ անջատում է սարքի սնուցումը վթարային իրավիճակի դեպքում։