ROBITON MasterCharger Pro LCD խելացի լիցքավորիչը նշանակալի օգտակար սարք է, որի շնորհիվ Ձեր սարքերը միշտ կլինեն լիարժեք լիցքավորված մարտկոցով, ընդ որում լիցքավորման գործընթացին հետևելու կարիք չի լինի։ Արտադրողներն այնպես են արել, որ ROBITON MasterCharger Pro LCD-ն ապահովում է տարբեր տիպաչափերի մարտկոցների հսկայական քանակություն։ Չորս բնիկների շնորհիվ կարելի է լիցքավորել ոչ թե մեկ, այլ միանգամից չորս իր, ինչն ազատում է մեծ թվով վարդակներ փնտրելու խնդրից և թույլ է տալիս չսպասել, թե երբ կլիցքավորվի որևէ մեկը, որպեսզի դրվի մյուսը։
Ինքը՝ սարքը, սնուցման հարցում քմահաճ չէ. լինի ծխախոտավառիչից, սովորական ցանցից, թե համակարգչից USB-ով՝ այն կաշխատի ամեն ինչից։ Այնպիսի գործառույթները, ինչպիսիք են պաշտպանությունը կարճ միացումներից և բևեռայնության խախտումից, ջերմաստիճանի և անսարքությունների վերահսկումը, ինչպես նաև անվտանգության թայմերը, բազմապատիկ բարձրացնում են նկարագրված մոդելի հուսալիությունը։