MAIBENBEN P415 նոութբուքը ներկայացված է մոխրագույն ալյումինե կորպուսով։ 13.9” անկյունագծով սենսորային IPS էկրանը հարմարավետ է դարձնում համակարգչով խաղալը, ուսումնական և աշխատանքային առաջադրանքների լուծումը, տեսանյութերի դիտումը և համացանցում աշխատանքը։ sRGB 100% գունային ընդգրկույթը ուրախացնում է հստակ և գունեղ պատկերով։ \nMAIBENBEN P415-ը հագեցած է Intel Core i3 2-միջուկանի պրոցեսորով՝ 8 ԳԲ ՕՀ-ով։ 512 ԳԲ SSD կրիչը արագացնում է ՕՀ-ի և ծրագրերի բեռնումը։ Դեմքի ճանաչման համակարգով վեբ-տեսախցիկը և մատնահետքի սկաները պաշտպանում են անձնական տվյալները կողմնակի ուշադրությունից։ Նոութբուքը հագեցած է ինտերֆեյսների հավաքածուով՝ կառավարիչների, բարձրախոսների և այլ ծայրամասային սարքերի հարմար միացման համար։