Կարմիր GA.MA IQ LITE վարսահարդարիչը հագեցած է 1600 W հզորությամբ անխոզանակ շարժիչով և իոնների գեներատորով։ Դա, ջերմաստիճանի 4 ռեժիմների և օդի մատուցման 2 արագությունների հետ համատեղ, թույլ է տալիս արդյունավետորեն չորացնել և հարդարել մազերը։ Ընդ որում՝ հնարավոր կլինի ստեղծել օպտիմալ պայմաններ ցանկացած որակի և վիճակի վարսերի համար՝ առողջ և խոնավեցվածից մինչև ներկված և չորացած։ Վերջին դեպքում նրանց մասին հոգ տանելու է կոչված ներկառուցված իոնների գեներատորը։ Oxy Active տեխնոլոգիայի շնորհիվ հարդարումը ստացվում է ավելի կայուն, իսկ մազերն ավելի երկար են պահպանում խնամված տեսքը։ Այն օգնում է պահպանել բնական խոնավությունը և նվազեցնում է տաք օդի բացասական ազդեցությունը։ Դա հատկապես կարևոր է կանոնավոր հարդարման դեպքում և ներկված, ծակոտկեն կամ չորության հակված մազերի համար. դրանք ավելի քիչ են տուժում ջերմային ազդեցությունից, մնում են առաձգական և հնազանդ։ GA.MA IQ LITE-ը մատակարարվում է կոնցենտրատոր գլխիկի և դիֆուզորի հետ միասին, որպեսզի կարողանաք ընտրել, թե ինչպիսի սանրվածք անել՝ հարթ, թե ծավալուն և ալիքաձև։ Վարսահարդարիչը վարդակից միանում է 3-մետրանոց մալուխի միջոցով։