27-դյույմանոց սև Iiyama ProLite XU2792QSU-B6 մոնիտորն արտածում է պատկերը 2560x1440 կետայնությամբ։ Էկրանը պատրաստված է IPS տեխնոլոգիայով, որի շնորհիվ երաշխավորվում են գույների ճշգրիտ փոխանցում և 178° դիտման անկյուններ։ Էկրանի LED հետլուսավորությունն ապահովում է պայծառության բարձր մակարդակ և էներգիայի նվազեցված սպառում։ Էկրանի փայլատ ծածկույթը չունի հայելային էֆեկտ և կանխում է լուսային շողերի առաջացումը։
Iiyama ProLite XU2792QSU-B6 մոնիտորն ունի էկրանի թարմացման առավելագույն 100 Հց հաճախականություն և աջակցում է էկրանի դինամիկ թարմացման AMD FreeSync տեխնոլոգիան։ Դրա շնորհիվ ապահովվում է պատկերի սահունությունն առանց կադրերի պատռվածքների։ Մոդելը հագեցած է նաև Flicker Free և Low Blue Light տեխնոլոգիաներով, որոնք նվազեցնում են տեսողության ծանրաբեռնվածությունը և թեթևացնում աչքերի հոգնածությունը էկրանի առջև երկարատև աշխատանքի ժամանակ։ Սարքավորումների միացման համար նախատեսված են DisplayPort 1.2, HDMI 1.4 և USB Type-B միակցիչներ։ USB-կոնցենտրատորի միջոցով կարելի է ծայրամասային սարքերը միացնել ոչ թե համակարգային բլոկին, այլ հենց մոնիտորին։