KRONA ERMINA 500 white PB կախովի օդաքաշ պահարանն առանձնանում է սպիտակ գույնի մետաղական կորպուսով ունիվերսալ կատարմամբ և օգտագործման պարզությամբ։ Ունենալով 455 մ³/ժ մակարդակի արտադրողականություն՝ օդաքաշ պահարանն ապահովում է օդի մաքրման բարձր արդյունավետություն տհաճ հոտերից և բնութագրվում է աղմուկի ցածր մակարդակով։ Երեք արագության ռեժիմները թույլ են տալիս կարգավորել օդի մաքրման ինտենսիվությունը։
Կոճակների օգնությամբ կարելի է սահմանել արագության ռեժիմը կամ միացնել լուսավորությունը, որը հիմնված է պայծառ լուսավորություն ստեղծելու համար նախատեսված 1.5 Վտ հզորությամբ լուսադիոդային լամպի վրա։ Հակադարձ կափույրը կանխում է սառը օդի կամ հոտերի ներթափանցումը տարածքից դուրս։ KRONA ERMINA 500 white PB օդաքաշ պահարանն աշխատում է արտամղման և շրջանառության ռեժիմներով՝ օդը դարձնելով մաքուր և թարմ։