Delta DTM 607 6V 7Ah 6-վոլտանոց մարտկոցը ԱՍԱ-ի (ИБП) համար իրենից ներկայացնում է էլեկտրական էներգիայի կոմպակտ աղբյուր, որի տարողությունը հավասար է 7 Ա·ժ-ի։ Մարտկոցը գերազանցապես օգտագործվում է անխափան սնուցման աղբյուրների հետ համատեղ, բայց կարող է շահագործվել նաև այլ, հաճախ նեղ մասնագիտական սարքավորումների կազմում։ Կոնտակտների դասավորությունը ստանդարտ է այս տիպի մարտկոցների համար, ընդ որում կոնտակտներից յուրաքանչյուրն ունի համապատասխան գունային նշագրում։ Գունային նշումների օգնությամբ մարտկոցի արտադրողը նպաստել է մարտկոցի միացման ժամանակ սխալվելու հավանականության նվազեցմանը։
Delta DTM 607 6V 7Ah մարտկոցը ԱՍԱ-ի համար ունի ամուր իրան, որի արտաքին մասը պատրաստված է բարձրորակ պլաստիկից։ Հարկ է նշել արտադրանքի ինքնալիցքաթափման ցածր մակարդակը (20 °C ջերմաստիճանի դեպքում այն չի գերազանցում ամսական 3%-ը)։ Այս ցուցանիշը վկայում է մարտկոցը բավականին զգալի ժամկետով պահպանելու հնարավորության մասին՝ առանց աշխատանքային հատկությունների կորստի։ Մարտկոցի իրանի չափսերը կազմում են 34x94x151 մմ։