16'' Lenovo Legion Y7000P նոութբուքը մատակարարվում է սև իրանով։ Մոդելը հագեցած է 2K կետայնությամբ էկրանով։ Դա կապահովի հստակ իրատեսական պատկեր։ Dolby Vision-ի աջակցությունը երաշխավորում է պատկերի դետալիզացիան ինչպես ստվերներում, այնպես էլ լուսավոր հատվածներում։ 24-միջուկանի պրոցեսորն աջակցում է 32 հոսք, ինչը մեծացնում է նոութբուքի արտադրողականությունը։ Օպերատիվ հիշողության ծավալը կարելի է մեծացնել 16 ԳԲ-ից մինչև 64 ԳԲ, որպեսզի խաղերը կամ ռեսուրսատար գործընթացները չկախեն։ 2 տեսաքարտերը՝ դիսկրետ և ներկառուցված, թույլ կտան օպտիմալացնել պատկերի փոխանցման գործընթացը տարբեր իրավիճակներում։ DLSS տեխնոլոգիան կպահպանի պատկերի դետալիզացիան խաղերում կադրերի հաճախականության ավելացման դեպքում։ Նոութբուքը հագեցած է խոսափողով, վեբ-տեսախցիկով և բարձրախոսներով։ Համացանց կարելի է դուրս գալ ինչպես Wi-Fi-ով, այնպես էլ գիգաբիթային պորտի միջոցով։ Lenovo Legion Y7000P-ին լրացուցիչ միանում է մինչև 3 մոնիտոր։ Լրակազմում մատակարարվում է սնուցման ադապտեր։