Office Kit LPA480 թաղանթն արդյունավետ աքսեսուար է փաստաթուղթն ամրացնելու, դրան լրացուցիչ կոշտություն հաղորդելու, ինչպես նաև խոնավությունից, փոշուց և տարբեր մեխանիկական ազդեցություններից պաշտպանելու համար։ Արտադրանքի հաստությունը համապատասխանում է 80 մկմ ցուցանիշին։ Թաղանթն ունի 216x303 մմ չափսեր, որոնք համապատասխանում են A4 փաստաթղթերի ձևաչափին։ Դա թույլ է տալիս լայնորեն օգտագործել աքսեսուարը ամենատարածված ձևաչափի փաստաթղթերի պաշտպանության համար։
Office Kit LPA480 թաղանթի փայլուն ծածկույթը թույլ է տալիս փաստաթղթերի մակերեսին հաղորդել թեթև փայլ, ինչի շնորհիվ դրանց վրայի պատկերը դառնում է ավելի վառ ու հագեցած, իսկ նշանները ձեռք են բերում ավելի մեծ հստակություն։ Մոդելը նախատեսված է տաք լամինացման աջակցությամբ սարքերում օգտագործելու համար։ Թաղանթի ներքին կողմում նախատեսված է սոսնձային շերտ, որը սկսում է գործել 105-ից մինչև 115 աստիճան ջերմաստիճանի ազդեցության տակ։ Մինչ լամինացումը խորհուրդ չի տրվում կտրել թաղանթը, իսկ լամինատորի մեջ տեղադրելիս փաստաթուղթը պետք է տեղադրել զոդված եզրին ավելի մոտ։