Canon 725 լազերային քարթրիջը հանդիսանում է օրիգինալ ծախսվող նյութ, ուստի ապահովում է արտադրողականության առավելագույն ցուցանիշներ և սպասարկվող տեխնիկայի անխափան աշխատանք։ Տպագրության լազերային տեխնոլոգիան և սև ներկող մասնիկները ապահովում են հստակ ու հագեցած տպվածքների ձևավորում։ Տոների արագ փոխանցումը բացառում է պատկերի քսվելը։ Այս քարթրիջի օգնությամբ կարելի է կատարել մոտ 1600 էջի տպագրություն։ Canon 725 քարթրիջը հարմար է լազերային տեխնոլոգիայի հիման վրա աշխատող Canon i-SENSYS LBP-6000/MF3010 տպիչների հետ համատեղ շահագործման համար։