Արծաթագույն իրանով ASUS Vivobook Go 15 E1504FA-BQ1166 նոութբուքը հագեցած է 4-միջուկանի AMD Ryzen 3 7320U պրոցեսորով, իսկ աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ կլինի տեղադրել համատեղելի օպերացիոն համակարգ։ 15.6" անկյունագծով էկրանը ցուցադրում է ֆոտո և վիդեո կոնտենտը 1920x1080 կետայնությամբ՝ 45% NTSC գունային ընդգրկույթով։ 250 կդ/մ² առավելագույն հնարավոր պայծառությունը նշանակում է, որ նոութբուքով ավելի հարմար կլինի աշխատել ներսում՝ միջին լուսավորության պայմաններում, իսկ դրսում և պայծառ լույսի ներքո դիսփլեյի վրա կարող են առաջանալ շողքեր։
ASUS Vivobook Go 15 E1504FA-BQ1166 նոութբուքի իրանի վրա տեղակայված են HDMI, USB 3.2 Gen1 միակցիչներ և ականջակալների ելք՝ դրան այլ տեխնիկա և աքսեսուարներ միացնելու համար։ Սարքն աշխատում է ցանցից կամ ներկառուցված Li-Ion մարտկոցից՝ 42 Վտ*ժ տարողությամբ, որն ապահովում է արագ լիցքավորման գործառույթ։