Ձեր առջև հիասքանչ DeLonghi CTOV2103.AZ տոստերն է, որը կատարելապես կներգծվի ռետրո ոճով կահավորված խոհանոցում։ Հիսունականները կրկին նորաձև են, և DeLonghi ապրանքանիշը հաստատում է դա։ Սարքի կորպուսը պատրաստված է հաճելի պաստելային երկնագույն երանգով և զարդարված է քրոմապատ դետալներով։ Սարքավորումը հագեցած է երկու բաժանմունքներում տոստերի բեռնման դասական լծակով։ DeLonghi CTOV2103.AZ-ի կառուցվածքը DeLonghi ընկերության ինժեներների կողմից մտածված է մինչև մանրուքները։ Հենց այդ պատճառով է այն այդքան հաճելի օգտագործել ամեն առավոտ։ Մոդելը համալրված է բուլկիների և կրուասանների տաքացման տակդիրով, ինչպես նաև փշրանքների հատուկ սկուտեղով, որը հեշտությամբ կարելի է հանել և մաքրել։ Նախատեսված է նաև լարի պահման խցիկ, ինչպես նաև էքստրա-բարձրացուցիչ փոքր կտորների համար։ Եթե Դուք չեք ցանկանում բոված հաց, այլ միայն տաքացված, ապա պարզապես ակտիվացրեք համապատասխան գործառույթը։ Այս մոդելը կանխատեսում է Ձեր բոլոր ցանկությունները։ Այն կգոհացնի Ձեր ընտանիքի բոլոր անդամների ճաշակը, չէ՞ որ ինչ-որ մեկը սիրում է լավ բովված հաց, իսկ ինչ-որ մեկը՝ հազիվ ոսկեգույն։