BERGER «ГАМЕН» BG1200 ունիվերսալ ուսապարկը՝ 23 գրպանով, գոտկատեղի գոտիով, ամրացված պլաստիկ հատակով և 15 դյույմանոց նոութբուքի համար նախատեսված բաժանմունքով, հարմար է ձեռքի ու էլեկտրական գործիքների և այլ ծանր իրերի տեղափոխման համար։ Արտադրանքը պատրաստված է մեխանիկական ազդեցություններին դիմացկուն, ջրամերժ պոլիէսթերային մանրաթելից։ Ուսապարկը պաշտպանված է թրջվելուց, կեղտ չի ներծծում և պահպանում է իր ձևը։ Աքսեսուարը կարելի է դնել խոնավ, կեղտոտ մակերեսի վրա։ Անատոմիական կառուցվածքի շնորհիվ ուսապարկը կրկնում է մեջքի ձևը և նվազեցնում մկանների ծանրաբեռնվածությունը։ Ավելի քան 50 մմ լայնությամբ ուսագոտիները հավասարաչափ բաշխում են ծանրությունը։ Մեջքի հետ շփվում է ցանցավոր օդափոխվող գործվածքը, որի միջոցով շոգ եղանակին հեռացվում է ավելորդ ջերմությունը։ \nBERGER «ГАМЕН» BG1200 ուսապարկի յուրաքանչյուր տարր մանրակրկիտ կարված է, իսկ մաշակայուն շղթան օժտված է բարելավված երկարակեցությամբ։ 600 D Oxford գործվածքն աչքի է ընկնում մաշակայունությամբ՝ շնորհիվ խոշոր հյուսվածքի, գույնի կայունությամբ և խնամքի հեշտությամբ։ Ուսապարկը թեթև է և կոմպակտ. արտադրանքի քաշը 1.96 կգ է, իսկ չափսերը՝ 49x37x20 սմ։