անցումային հարմարիչ jack 3.5 մմ - jack 6.3 մմ, փաստաթղթեր
Քաշ
170 գ
Նկարագրություն
Սև գույնի Beyerdynamic DT 252 80 Ohm լարային մոնո-ականջակալը պրոֆեսիոնալ մակարդակի ստուդիական մոդել է։ Այն ունի ականջն ընդգրկող կառուցվածք։ Բնական կաշվե հարդարմամբ մետաղական գլխակալը կարգավորվում է ըստ օգտատիրոջ գլխի չափսի։ Շարժական ամբուշյուրները պատված են փափուկ թավշակաշվով և չեն ճնշում ականջները։ Ականջակալների փակ ակուստիկ ձևավորումն ապահովում է պասիվ մեկուսացում կողմնակի ձայներից։ Ականջակալների զգայունությունը կազմում է 100 դԲ, ինչը երաշխավորում է մաքուր և բարձր հնչողություն։ 80 Օհմ դիմադրությունն ապահովում է մոդելի համատեղելիությունը ստուդիական միքշերների, վահանակների և այլ աուդիոսարքավորումների հետ։ \nBeyerdynamic DT 252 80 Ohm լարային մոնո-ականջակալը հագեցած է դինամիկ ճառագայթիչներով՝ ոչ գծային աղավաղումների նվազագույն գործակցով՝ < 0.2%։ Դա երաշխավորում է ձայնի և աուդիոնյութի փոխանցման ճշգրտությունը։ Մոդելը վերարտադրում է հաճախականությունների լայն դիապազոն՝ 10-ից մինչև 30000 Հց։ Դրա շնորհիվ օգտատերերը կլսեն ինչպես խորը բասերը, այնպես էլ ձայնային ուղու վերին ռեգիստրները։ Ականջակալները հագեցած են 3 մ երկարությամբ ոլորված մալուխով՝ ստանդարտ jack 3.5 մմ միակցիչով։ Հավաքածուի մեջ ներառված է նաև jack 6.3 մմ ադապտեր։