Պատրաստեք համեղ, բազմազան և հաճույքով Gefest ДГЭ 601-01 գազօջախային ջեռոցի միջոցով։ Դասական դիզայնով այս սարքն ունի գեղագիտական տեսք, այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր խոհանոցում և միևնույն ժամանակ զգալիորեն կհարստացնի ձեր սննդակարգը։ Ջեռոցի ծավալը կազմում է 52 լ, ինչը թույլ կտա պատրաստել մեծ ծավալի կերակուրներ։ Նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ միայն համեղ, այլև առողջ սնունդ, առկա են գրիլ և էլեկտրական շամփուր, որպեսզի կարողանաք մթերքները թխել առանց յուղի օգտագործման։
1250 W հզորության շնորհիվ դուք ստիպված չեք լինի երկար սպասել արդյունքին։ Էլեկտրական բոցավառումը և գազ-կոնտրոլը էլ ավելի մեծ հարմարավետություն կհաղորդեն Gefest ДГЭ 601-01-ի օգտագործմանը։ Խցիկի լուսավորությունը թույլ կտա հետևել պատրաստման գործընթացին, իսկ թերմոստատը՝ վերահսկել տաքացման մակարդակը՝ կերակուրի գերչորացումը կանխելու համար։ Մեխանիկական թայմերը կվերահսկի պատրաստման համար հատկացված ժամանակը։