AMD Ryzen 3 3200G OEM պրոցեսորն աջակցում է վիրտուալացման տեխնոլոգիային, ինչի շնորհիվ հնարավոր է միաժամանակ աշխատել տարբեր օպերացիոն համակարգերում՝ առանց դրանց վերատեղադրման։ Պրոցեսորի միկրոճարտարապետությունը բաղկացած է 4 միջուկից և իրականացված է GlobalFoundries 12LP տեխնոլոգիական պրոցեսի հիման վրա։ Դա ապահովում է լավ արտադրողականություն և էներգիայի ցածր սպառում։ Ծանրաբեռնվածության մեծացման դեպքում միջուկների աշխատանքային հաճախականությունն ավտոմատ բարձրանում է 3.6-ից մինչև 4 GHz։ Ազատ բազմապատկիչն օգնում է էլ ավելի «արագացնել» պրոցեսորը՝ դրանով իսկ բարելավելով համակարգչի բնութագրերը։
AMD Ryzen 3 3200G OEM պրոցեսորում առկա է ներկառուցված գրաֆիկական միջուկ՝ 1250 MHz տակտային հաճախականությամբ։ Դրա շնորհիվ կարելի է լրացուցիչ տեսաքարտ չգնել. այն կապահովի տեսապատկերի և գրաֆիկայի լավ որակ ստանդարտ ծրագրերում։ Պրոցեսորն ունի 2 ալիք DDR4 օպերատիվ հիշողության մոդուլների միացման համար, որոնց ծավալը կարող է հասնել 64 GB-ի։ Հովացման համակարգ ընտրելիս պետք է հաշվի առնել 65 W ջերմարտադրության մակարդակը։