Սև գույնի Cablexpert IEC C13 - CEE 7/4 սնուցման մալուխը թույլ է տալիս էլեկտրասարքերը միացնել 220 Վ ցանցին։ Այն համալրված է վարդակներին միանալու համար նախատեսված CEE 7/4 միակցիչով։ Խրոցի Գ-աձև կառուցվածքն աքսեսուարը դարձնում է հարմարավետ սահմանափակ տարածությունում միացման համար։ IEC C13-ի միջոցով մալուխը միանում է գրասենյակային և համակարգչային տեխնիկային։ Դրանք են՝ տպիչներ, համակարգչային մոնիտորներ, վիդեո և աուդիո ապարատուրա, ԱՇԱ (UPS)։
0.5 մմ² կտրվածքով Cablexpert IEC C13 - CEE 7/4 լարը նախատեսված է 1.3 կՎտ ծանրաբեռնվածության համար՝ 6 Ա առավելագույն հոսանքի ուժի դեպքում։ Մալուխի 1 մ երկարությունը բավարար է վարդակի մոտ գտնվող տեխնիկան միացնելու համար։ Այն պատրաստված է պղնձից, ուստի ունի բարձր էլեկտրահաղորդականություն, ճկունություն և պլաստիկություն։ Լարը դիմանում է երկարատև մեխանիկական ծանրաբեռնվածություններին։