Electrolux EOF4P56X էլեկտրական ջեռոցը պատրաստված է արծաթագույն իրանով։ 72 լիտր ծավալի շնորհիվ կարող եք պատրաստել միաժամանակ մի քանի մակարդակներում։ Մոդելն ունի տաքացման 9 ռեժիմ տարբեր առաջադրանքների համար։ Այն ունի նաև 45 ավտոծրագիր․ բավական է ընտրել կերակրատեսակի տեսակը, և ջեռոցն ինքնուրույն կընտրի տաքացման անհրաժեշտ տարբերակն ու ջերմաստիճանը։ Պատրաստման ժամանակը հեշտությամբ վերահսկելու համար նախատեսված է ձայնային ազդանշանով և ըստ ընտրության ավտոմատ անջատմամբ թայմեր։ Կառավարման վահանակը կարելի է արգելափակել, որպեսզի կոճակներին պատահական դիպչելը չխախտի կարգավորումները։ Electrolux EOF4P56X էլեկտրական ջեռոցը համալրված է 40 Վտ հզորությամբ լուսավորությամբ, ինչն ապահովում է ուտեստի լավ տեսանելիությունը պատրաստման ընթացքում։ Դուռը բաղկացած է երեք շերտ ապակուց և հովացվում է օդափոխիչով։ Դրա շնորհիվ տաքացման ժամանակ դրա արտաքին ջերմաստիճանը մնում է անվտանգ․ կարելի է դիպչել առանց այրվածք ստանալու վտանգի։ Սարքը հեշտ է խնամել։ Հատուկ ծածկույթի շնորհիվ ջեռոցի մակերեսին մատնահետքեր չեն մնում։ Պատրաստելուց հետո կարիք չի լինի ներքին պատերը լվանալ մաքրող միջոցով, քանի որ ճարպը գոլորշիանում է բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ․ բավական է մակերեսը սրբել սպունգով։