ATLANT СМА 50У105-00 լվացքի մեքենան թույլ չի տա փոքր երեխաներին ինքնուրույն գործարկել դրա աշխատանքը, քանի որ համալրված է արգելափակման գործառույթով։ Այս սարքն ի վիճակի է ավտոմատ ռեժիմով հայտնաբերել առկա անսարքությունները և ժամանակին տեղեկացնել դրանց մասին օգտատիրոջը։ Սարքն ապահովում է ջերմաստիճանի արժեքները կարգավորելու հնարավորություն, ինչն անփոխարինելի է առավել նուրբ գործվածքներից հագուստը մաքրելու համար։
ATLANT СМА 50У105-00 մոդելը կարող է հպարտանալ նաև զգալիորեն ընդլայնված ֆունկցիոնալով, քանի որ կարող է և՛ հեռացնել ներծծված կեղտը, և՛ լվանալ տարբեր տեսակի գործվածքներից իրերը. ձեզ բավական է միայն ընտրություն կատարել 11 ծրագրերի միջև։ Դրանց հասանելիությունը կապահովեն կոճակները և պտտվող անջատիչը, իսկ ֆունկցիոնալ էկրանը կտեղեկացնի ընթացիկ գործընթացների մասին։ Լրացուցիչ ողողման գործառույթը շատ տեղին կլինի, եթե ձեր ընտանիքում կան ալերգիկներ կամ փոքր երեխաներ։