Patriot Viper Steel [PVS416G320C6K] 16 ԳԲ օպերատիվ հիշողությունը ձեզ առաջարկվում է 8-ական ԳԲ ծավալով 2 DIMM DDR4 հիշողության մոդուլների հավաքածուի տեսքով։ Հավաքածուն կիրառվում է խաղային համակարգերում, քանի որ մոդուլներից յուրաքանչյուրը բնութագրվում է PC25600 թողունակությամբ և գործում է մինչև 3200 ՄՀց հաճախականությամբ։ Նման ՕՀ մոդուլների օգտագործմամբ դուք կկարողանաք հավաքել արդյունավետ խաղային մեքենա կամ արդիականացնել արդեն շահագործվող համակարգային բլոկը, որի արագագործությունը մտադիր եք բարձրացնել։
Patriot Viper Steel [PVS416G320C6K] ՕՀ հավաքածուի մոդուլները նախատեսում են աշխատանք 1.35 Վ սնուցման լարման պայմաններում։ Բաղադրիչների առանձնահատկությունը սալիկների և հիշողության չիպերի վրա տեղադրված սև գույնի ռադիատորների առկայությունն է։ Այդ տարրերի շնորհիվ լարված ջերմային ռեժիմում գործող ՕՀ մոդուլներն ավելի արդյունավետ են ցրում ավելորդ ջերմությունը։